|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի կարծիքով` սխալ է Ուկրաինային փաթաթել ինտեգրման վեկտորներից միայն մեկը՝ կա'մ ԵՄ, կա'մ Մաքսային միություն. հայտնում է РИА Новости-ն:
Вести 24-ին տված հարցազրույցում Ազարովը նշել է, որ այսօր երկրները պետք է հնարավորինս շատ գործընկերների հետ համագործակցեն: Նրա խոսքերով՝ ժամանակին ԽՍՀՄ-ը որոշեց պատնեշ կառուցել իր և աշխարհի միջև, ինչը շատ ցավալի հետևանքներ ունեցավ:
Այսօր, ըստ նրա, նույն սխալը չի կարելի գործել: «Մենք ցանկանում ենք լինել ձեզ հետ, սակայն ցանկանում ենք լինել նաև մյուսների հետ»,- ասել է նա: