|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Վիլնյուսում ընթանում է Արևելյան գործընկերության գագաթաժողովը: Արդեն հայտնել ենք, որ այսօր նախատեսված է ԵՄ-ի հետ համաձայնագրերի ստորագրումը:
Քիչ առաջ տեղի ունեցավ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի հեշտացման մասին համաձայնագրի ստորագրումը:
Վրաստանն, իր հերթին, նախաստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին երկրի ԱԳՆ ղեկավար Մայա Պանջիկիձեն և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին իր ելույթում նշեց, որ ԵՄ-ն վստահելի գործընկեր է, և իրենք ցանկանում են ԵՄ-ի հետ միասին նպաստել աշխարհում խաղաղության հաստատմանը:
Մոլդովան նույնպես նախաստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչով և ավարտվեց համաձայնագրերի ստորագրման արարողությունը: