Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
ՀՀ ՊՆ-ն Կութի հրաձգության մասին հայտարարություն է տարածել, որով սակայն չի հերքվում ադրբեջանական պաշտոնական տեղեկությունն այն մասին, որ Գեղարքունիքի սահմանային Կութ գյուղի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Հայտարարությունում պարզապես հերքում են արդբեջանական տեղեկությունը, սակայն չի նշվում՝ արդյոք ադրբեջանական կողմից կրակոցներ եղե՞լ են, թե՞ ոչ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։
Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,- նշված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։