Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Hraparak.am-ի տեղեկություններով` դեկտեմբերի 14-ի երեկոյան ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Լենինգրադյան փողոցում գտնվող «Չերի» ռեստորանում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը եւ Սուրեն Սուրենյանցը վիճել են միմյանց հետ, որն այնքան է թեժացել, որ ԲՀԿ-ական պատգամավորը ազատություն է տվել ձեռքերին: Նա քաշքշել է Սուրենյանցին, ապա ապտակել: Միայն ռեստորանի աշխատակիցների ու ներկաների միջամտությունից հետո է հաջողվել բաժանել նրանց:
Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին այս լուրը` նշելով, որ ահազանգը ստացել են դեկտեմբերի 15-ին` ժամը 3:50-ին: Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ միջադեպ է տեղի ունեցել 2 անձանց միջև: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 18:00-ից 19:00 ընկած ժամանակահատվածում, «Չերի» հյուրանոցային համալիրում Վ.Կ-ն ձեռքով հարվածել է Ս.Ս.-ին: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Հետաքրքրական է, որ Սուրենյանցը հերքում է այս լուրը: Նա երեկ ֆեյսբուքյան իր էջում պաշտոնապես հայտարարել է, որ ինքն ու Վահանն ընկերներ են, և իրենց միջեւ վեճ չի եղել: