կարևոր
589 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-04 12:41
Հասարակություն

Գործը ամբողջությամբ ապօրինի է և քաղաքական, դուք միայն Նիկոլ Փաշինյանի համար եք ենթադրյալ օրինականություն հաստատում․ Խամոյանը՝ դատախազին

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին և միակ դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվում․ փաստորեն հա՛մ դատախազ եք, հա՛մ օպերի ֆունկցիա եք կատարում։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ամբիոնի մոտ կանգնած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Պատգամավորը հավաստիացրեց, որ այս գործն ամբողջությամբ ապօրինի է և քաղաքական։

«Արծվիկ Մինասյանը նախարար է նշանակվել 2016 թվականաի սպետեմբերի 27-ին, ենթադրայալ ապօրինի փաթեթը նախարարություն մուտք է արվել հաջորդ օրը։ Ուզում եք ասել՝ 24 ժամվա նշանակված նախարարը հանցավոր կապի մեջ է եղել ենթադրյալ հանցագործների հետ։ Չասացիք, թե այլ անձինք ովքեր են, որոնք ցուցմունքներ են տվել, դուք միայն մեջբերում էիք անում Արծվիկ Մինասյանի ցուցունքը։ Ստացվում է՝ Մինասյանը ցուցմունք է տվել ինքն իր դեմ։ Մեղադրում եք Արծվիկ Մինասյանին, որ չի ստուգել փաթեթի օրինականությունը, բայց դրա լիազորությունները ի պաշտոն չի ունեցել։ Դա նույնն է, որ վաղն այդ ամբիոնից ձեր դեմ մեղադրանք ներկայացվի նրա համար, որ նախաքննական մարմնի ներկայացրած փաստերը չեք ստուգել ու գործեր եք հարուցել։ Օրինակ, հայտնի ձայնագրությունների օրիանականությունը չեք ստուգել, դրանց հիման վրա քրեական գործեր եք հարուցել։ Այս տրամաբանությամբ, ձեզ վաղը մեղադրանք է ներկայացվելու։ Դուք Հայաստանում օրինականություն չեք ապահավում, Փաշինյանի համար եք ենթրադրյալ օրինականություն հաստատում»,- Նշեց խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։