Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններին։ Այս մասին նա ասել է հուլիսի 3-ին Մերիլենդի «Էնդրյուս» ռազմակայանում լրագրողների հետ զրույցում։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իրանը ցանկանում է երկխոսություն սկսել իր հետ։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները նպատակ չի հետապնդում վնասել Իրանին։ Թրամփի խոսքով՝ հակամարտության հետևանքով սպառվել են ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի ուժերը։ Սակայն, ըստ Թրամփի, տուժել է հատկապես Իրանը։
Axios լրատվական հարթակն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը Իրանի ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի շուրջ կկայանա հաջորդ շաբաթ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ ԱՄՆ բանագնացը նախատեսում է հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։