Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կյանքի խոսք»-ը հերքում է «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնության տարածած տեղեկատվությունը, ըստ որի` աղանդավորները վաղ առավոտյան և ուշ երեկոյան Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում իրենց բարձրաձայն աղոթքն են հնչեցնում`խանգարելով մարդկանց հանգիստը:
«Պաշտոնապես պարզաբանում ենք, որ դա հերյուրանք և ապատեղեկատվություն է»,- նշում են նրանք` հավելելով, որ եկեղեցական էթիկայի տեսանկյունից «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու համար անընդունելի է որևէ քրիստոնեական եկեղեցու շինության բակում կամ դրա անմիջական հարևանությամբ կրոնական բնույթի հավաքների ու արարողությունների անցկացումը:
Սակայն Արարատյան հայրապետական թեմը տեղեկացնում է, որ տվյալ եկեղեցու` «Կյանքի խոսք»-ի հավաքատեղի դառնալու հարցը միշտ եղել է թեմի ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ համայնքի հոգևոր կարիքները հոգացել է Ս. Հակոբ եկեղեցին, սակայն ժամանակի մարտահրավերները պատեհ առիթ ստեղծեցին, որ Ս. Աստվածածինը կրկին դառնա գործող եկեղեցի:
Ինչպես տեղեկացնում են թեմից, առաջնորդական փոխանորդի կարգադրությամբ եկեղեցին վերանորոգումից հետո կունենա հոգևոր հովիվ, և կհոգա համայնքի հոգևոր պահանջները: Թեմը նաև ահազանգում է, որ «Կյանքի խոսք» աղանդը ծանր հետևանքներ է բերում մարդկանց թե' հոգևոր և թե' ֆիզիկական վիճակին: Արարատյան թեմը դիմել է նաև իրավապահ մարմիններին, որ պատժվեն իրավախախտները:
«Չգործող եկեղեցու բակում ակտիվություն ցուցաբերելով` «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը մարդկանց միտումնավոր մոլորեցնում է` ներկայանալով իբրև Առաքելական եկեղեցի: Կոչ ենք անում չխաբվել և զգուշանալ, որ որևէ մեկը չհայտնվի այդ կործանարար աղանդում»,- ասում է Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանը: