|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Տեղեկություն կա, որ ադրբեջանցի զինծառայողն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին, իսկ Քննչական կոմիտեին կարող է որոշակի տեղեկություններ են պետք դա հաստատելու համար։ Ես ինֆորմացիա ունեմ և դա շատ հստակ է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
«Ադրբեջանցին ՀՀ-ում քաղաքացիական անձ է սպանել, ինչպես կարող է պատահի, որ մեղադրանք չառաջադրվի»,- ասաց նա։
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք ադրբեջանցի զինծառայողներին վերադարձնեն, կամ փոխանակեն պատգամավորը ասաց, որ չի կարող կանխատեսումներ անել․
«Չեմ կարող դա հաստատել կամ հերքել։ Ամեն դեպքում ես վստահ եմ, որ քրեական գործ կհարուցվի և նրան կդատապարտեն։ Ադրբեջանցի զինծառայողն է սպանել պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին, կարող է որոշակի քննչական գործողություններ է պետք անել նոր հայտարարություն տարածել այդ մասին։ Եթե դատախազությունը չի հաստատում դա, ուրեմն իրենց թերացումն է, չկա ապացույց ուրեմն կլինի»,- ասաց նա։