Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայ անձանց: Հայաստանում կառույցի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է՝ որպես չեզոք միջնորդ, շարունակում են պարբերական այցերը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ վիճակագրական տվյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի հրապարակում:
Հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձից հետո Ադրբեջանն այժմ հաստատում է 45 անձի գերության փաստը:
ԿԽՄԿ ներկայացուցիչների հերթական այցը հայ գերեվարված անձանց Ադրբեջանում տեղի է ունեցել հունիսի վերջին, հուլիսի սկզբին:
«Հատկանշական է, որ այցերը տեղի են ունեցել այն անձանց, որոնց գերեվարումը պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այս այցերի շրջանակում ևս հնարավորություն է տրվել բոլոր գերեվարված հայերին տեսաուղերձներ ձայնագրել իրենց ընտանիքների համար, ինչպես նաև կատարել հեռախոսազանգեր, օգտվել նաև նամակներ գրելու հնարավորությունից»,-ասել է Զառա Ամատունին: