|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված վեց հայ զինծառայողներին: Այս մասին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչները ծանոթացել են հայ զինծառայողների պահման պայմաններին, առողջական վիճակին և օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ: