|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հերթական այցելությունը տեղի է ունեցել մարտի սկզբին»,-ասաց նա։
ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են այն գերիներին, որոնց առկայությունը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ Այս անգամ նույնպես, գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակներ փոխանցել, խոսել հեռախոսով և տեսակապով: