կարևոր
3241 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-05 14:34
Քաղաքական

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությանը

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությանը

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել ադրբեջանցիների կողմից առևանգված և այժմ Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական գործիչներին։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Նա միայն նշեց, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, սակայն, այլ տեղեկություններ չհաղորդեց։

Հիշեցնենք, որ Բաքվում կալանավորված են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը: