Փոխարժեքներ
17 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.61 |
EUR | ⚊ | € 431.53 |
RUB | ⚊ | ₽ 4.24 |
GBP | ⚊ | £ 512.07 |
GEL | ⚊ | ₾ 143.56 |
Վերջին անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում պահվող հայերին, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, այցելել են այս տարվա հուլիսին։ Համաձայն ԿՄԽԿ ընթացակարգերի, այդ տեսակցությունները ընթացել են առանձնազրույցների ձևաչափով։
ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ բովանդակության հետ կապված որևէ բան ԿԽՄԿ-ն հանրային հարթակում մեկնաբանել չի կարող։
Զառա Ամատունի․ «Բնականաբար ուշադրության կենտրոնում պահվում է անձանց առողջական վիճակը, պահման պայմանները, սակայն բոլոր այդ հարցերը և նրանց հետ կապված նկատառումները միայն քննարկվում են կոնֆինդենցիալ ձևաչափում՝ տվյալ օրվա իշխանությունների հետ»։
Զառա Ամատունին տեղեկացրեց, որ տեսակցությունների շրջանակում հնարավորություն է տրվում Բաքվում պահվող անձանց կապ հաստատելու իրենց հարազատների հետ կապի տարբեր միջոցներով։ Դրանք կարող են լինել նամակներ կամ տեսագրված ուղերձներ, որոնք ԿՄԽԿ-ը փոխանցում է հարազատներին։
Զառա Ամատունի․ «Կարմիր խաչի տեսակցությունները Բաքվում պահվող անձանց պարբերական բնույթ են կրում, գրեթե ամեն ամիս։ Եթե կա անհրաժեշտություն, կազմակերպությունը կարող է դիմել հաճախ տեսակցելու, սակայն այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ պարբերականությունը պահպանվում է, և հույս ունենք որ մեր կազմակերպությունը շարունակաբար կունենա հնարավորություն հանդիպելու այդ անձանց, քանի դեռ նրանք պահվում են անազատության մեջ»։
Աղբյուրը՝ Hy.armradio.am