կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-14 20:31
Հասարակություն

Պատրանք է ,թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի». Հայատանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին․ Շարմազանով

Պատրանք է ,թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի». Հայատանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին․ Շարմազանով

Հայաստան՞, թե՞ էրմենիստան, սա է խնդիրը։ Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» երկրորդ փուլը, որն ունի, անշուշտ, արտաքին ակտորներ ու հովանավորներ։ Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Պատմությունը կրկնվում է։ Ինչպես 100 տարի առաջ, մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել։

100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի վրա՝ չգիտակցելով,որ տարածաշրջանում 2 բանակ կա՝ ռուսական եւ թուրքական։

Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի իրագործումը՝ «կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։

Միեւնույն ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտվելով հայ-ռուսական բարդ հարաբերությունների առկայությունից, սերտացրեց իր հարաբերությունը Ռուսաստանի հետ եւ ստացավ տարածքներ մեր ազգային շահերի հաշվին։

Նույնը կրկնվում է այսօր։ Կապիտուլյանտ իշխանությունը վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։ Դրանից օգտվեցին թուրքերն ու ադրբեջանցիները. առաջինը օկուպացրեց Արցախի 75 տոկոսն ու ուղիղ սպառնալիք է արդեն ՀՀ-ի համար, իսկ երկրորդը՝ մտավ մեր տարածաշրջան ու ստիպելու է կապիտուլյանտներից «խաղաղության հաշտություն» կնքել իր բոլոր աղետալի հետեւանքներով՝ ընդհուպ մինչեւ պահանջատիրությունից հրաժարում։

Ի՞նչ լուծման ուղիներ ունենք մենք։

Կամ այս իշխանությունները պետք է հեռանան և ազգային իշխանությունը Ռուսաստանի հետ երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշնակցություն է կնքում, կամ կապիտուլյանտները մնում են ու տարածաշրջանի «բանալիները» հանձնում Թուրքիային։

Պատրանք է, թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի»։

Կարծում եմ, ինչպես եւ Վրաստանի դեպքում Արեւմուտքը Հայատանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին։

Ես ընտրել եմ առաջինն՝ առանց թուրքերի Հայաստան ուղին, իսկ դու՞ք»: