Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում Արցախից նոր վերադարձած` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձավ Արցախի հիմնախնդրին, մասնավորապես` հարցին` իրատեսակա՞ն է համարում հողեր հանձնելու մասին խոսակցությունները:
«Մի քանի անգամ ասել եմ, որ չկա այն մարդը, որը կգա ու հողեր կհանձնի: Իսկ Արցախում այդ տեսակի տրամադրություններ չկան: Հանրային հարցում է անցկացվել` 99 տոկոսի մոտ հող հանձնելու միտք չկա: Ես կառաջարկեմ` եթե որևէ մեկի մտքով նման սցենար է անցնում` հող հանձնելու, թող նստի մեքենան, ընդամենը 4 ժամ հետո Արցախում կլինի, թող գնա Արցախ ու փորձի հող հանձնել: Մնացած ամեն ինչը կախված է նրանից` արդյո՞ք մենք պատրաստ ենք «ոչ մի թիզ հող», «հզոր երկիր» գաղափարը կյանքի կոչել: Իսկ դա անում են աշխատանքով, ամենօրյա չարչարանքով, քանի որ, տանը նստած խոսելով, երկիրը չի հզորանալու: Այսօր ամենօրյա աշխատանքով զբաղված Արցախի հանրությունը ամրացնում է բանակն ու սահմանները»,- ասաց Թևան Պողոսյանը:
Պատգամավորը ուրախ կլիներ, որ հայ հանրությունն աջակցեր Արցախում բանակի հզորացմանն ու առաջնագծի պաշտպանության ամրապնդմանը: Նաև` որ Հայաստանից շինարարական կամ համապատասխան տեխնիկա ունեցողները մեկնեին Արցախ, որ օր առաջ ավարտվեին առաջնագծի, երկրորդ ու երրորդ գծերի ամրապնդման հարցերը:
Պողոսյանի խոսքով` Հայաստան-Արցախ ներքին հզորությունը պետք է ապահովել այնքան, որ կարողանանք դիմակայել նաև արտաքին մարտահրավերներին: Ըստ նրա` Արցախում ոչ միայն ամրացնում են սահմանները, այլ նաև պատրաստվում են ապագա հնարավոր մարտահրավերներին, որովհետև վստահաբար ապրիլյան ռազմական գործողություններից անհրաժեշտ դասեր արդեն քաղել են, մնում է կարողանալ ձևավորել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականություն, խուսափել պառակտումներից ու փոխադարձ մեղադրանքներից: