կարևոր
3532 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-19 13:16
Քաղաքական

Հասկանու՞մ եք, որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին, ու ոչ մի Արեւմուտք ձեզ չի գալու փրկի․ Էդուարդ Շարմազանով

Հասկանու՞մ եք, որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին, ու ոչ մի Արեւմուտք ձեզ չի գալու փրկի․ Էդուարդ Շարմազանով

ՆԱՏՕ-ն ու Արեւմուտքը որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին, կամ մասնատվեցին։ Այս մասին գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է,հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-նատօական շահերին։

Ժամանակին Նավալնիին եթեր տվեցին, ՀԱՊԿ-ին ինչ ասես ասեցին, հիմա էլ քարոզում են ՌԴ-ի ու Պուտինի պարտությունը ՆԱՏՕ-ի դեմ պայքարում։

Դուք ուղեղ ունե՞ք։

Հասկանու՞մ եք, որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին, ու ոչ մի Արեւմուտք ձեզ չի գալու փրկի։

Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է նաեւ ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ժամանակ Ուկրաինայում։

Կրկնում եմ՝ ՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար,այ կապիտուլյանտ անմեղսունակներ։

Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին, կամ մասնատվեցին։

Միշտ հիշեք. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի «բայրաքթարներն» են հազարավոդ հայորդիների սպանել,իսկ «ձեր սիրելի» Ոպկրաինան էլ Արցախի հարցում միշտ ունեցել է ադրբեջանամետ դիրքորոշում։

Արցախի հարցում Ուկրաինայի ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները նույնական են՝ պրոադրբեջանական»։