Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար «Իմ քայլը» խմբակցության ներսում թեժ քննարկումներ են:
Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը տարբեր տեղերում հայտարարում է, որ ինքը մանդատ է ստանալու եւ դառնա հենց այդ հանձնաժողովի նախագահը: Սակայն խմբակցությունն ամենեւին էլ կողմ չէ այդ տարբերակին, եւ ներքին քննարկումների ժամանակ ասվել է, որ մեծամասնությունը չի ցանկանում՝ Թորոսյանը ԱԺ-ում դիրքեր ունենա:
Պատգամավորների մեծամասնությունը ցանկանում է, որ կրկին Նարեկ Զեյնալյանն ընտրվի այդ պաշտոնում: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ խմբակցությունում ազատ է թողնված այդ որոշումը, իրենք իրենց կամքով կորոշեն՝ ում են ընտրելու՝ Թորոսյանին, թե Զեյնալյանին:
Եվ քանի որ հանձնաժողովի նախագահի ընտրությունը կայանում է փակ, գաղտնի քվեարկությամբ, ապա չի բացառվում, որ հենց Նարեկ Զեյնալյանն էլ ընտրվի այդ պաշտոնում. ի վերջո, Թորոսյանին դեմ հանդես եկողները շատ են, եւ քվեարկությունը լավ առիթ է իրենց վերաբերմունքը գործով ցույց տալու համար:
Ամեն դեպքում, արձանագրենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեժ պայքար է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում