Փոխարժեքներ
28 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Հուլիսի 5-ից 11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 328-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 214 հրդեհի, 1 քարաթափման, 3 ուժեղ քամու, 1 ուժեղ կարկուտի, 4 ինքնասպանության փորձի դեպք, 75 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 173 կենցաղային կանչ. տուժել է 119 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 29 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Արձանագրվել է թունավորման 8 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: