Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 144-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի, 2 փլուզման, 3 քարաթափման, 11 ինքնասպանության փորձի դեպք, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 155 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Արձանագրվել է թունավորման 5 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 27 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 25 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: