կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-29 12:12
Հասարակություն

Գրանցվել է 371 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 371 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Մարտի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 371 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 49 հրդեհի, 7 փլուզման, 5 քարաթափման, 6 ուժեղ քամու, 4 ինքնասպանության փորձի դեպք, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 106 կենցաղային կանչ. տուժել է 110 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 8 մահ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 59 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 215 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 92 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: