Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շիրակի մարզի Իսահակյան գյուղում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց: Նրանց մոտ ախտանիշներն ավելի շուտ են նկատվել, սակայն թաքցնելով դրանք, նրանք բժշկի դիմել են, երբ վերքերն ավելի են մեծացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:
«Այս պահին հիվանդանոցում նույն ախտանիշով բուժում է ստանում 8 հիվանդ: Հիվանդանոց ավելի վաղ դիմած 2 հիվանդ արդեն դուրս է գրվել: Մյուսներն էլ առաջիկա օրերին: Համեմատաբար բարդ է նոր դիմած 2 կանանց մոտ: Նրանց մոտ ախտանիշը շուտ է ի հայտ եկել, բայց թաքցրել են այն: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բավական խոր վերքեր են: Տնային բուժում են անցկացրել, ինչ մտքներով անցել է ու, երբ արդեն խոցը մեծացել է, վախեցել, դիմել են մեզ: Եթե շուտ դիմեին մեզ, ավելի հեշտ ու արագ բուժում կստանային», - նշել է Աստղիկ Բեյբությանը՝ խորհուրդ տալով բնակիչներին չզբաղվել ինքնաբուժմամբ, բուժումը հնարավոր է միայն ստացիոնար պայմաններում:
Կանայք միսը գնել էին հարևանից և վարակվել այն մշակելու ժամանակ:
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս մեկ հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց: 2 հիվանդ արդեն դուրս է գրվել: