Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում սիբիրյան խոցով հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ-ն: Ֆեյսբուքյան էջում հրապարակվախծ գրառման համաձայն հուլիսի 4-ի առավոտյան սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել անասնաշուկայում։
«Հատկապես ուշադրություն է դարձվել, որ բացառվի անասնաշուկա կենդանիների մուտքը Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան գյուղերից, որտեղ վերջերս կենդանիների մոտ սիբիրախտ էր հայտնաբերվել»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Մարտունու անասնաշուկան ՍԱՏՄ հսկողության տակ է։
Հավելենք, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքների 3 բնակչի մոտ սիբիրյան խոց էր ախտորոշվել։
Նախնական կասկածներով` վարակը տարածվել է հիվանդ անասունի մսից։ Ի դեպ, անկած անասունին բնակիչները մորթել ու վաճառել են գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է, այդ իսկ պատճառով տուժածների մեջ եղել են ինչպես մորթը կատարած, այնպես էլ միսը գնած գյուղաբնակներ: