Հայաստանում երկու անձի մոտ, որոնցից մեկը` Վրաստանի քաղաքացի, ախտորոշվել է սիբիրյան խոց` մաշկային ձևը. հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ և մարտի 15-ին վերադարձել Երևան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Հիվանդների վիճակը բավարար է, կա առողջացման դրական շարժընթաց: