|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 3-ին Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կկատարեն երևանյան առաջին գրատնակի՝ «Ավետիք Իսահակյան» գիրք-տնակի հանդիսավոր բացումը։
Նախարար Արմեն Ամիրյանի և Արման Դավթյանի (Նուռ) մտահղացմամբ, «Little Story» ընկերության 60 մլն դրամի ներդրումով, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այդպիսի ևս 9 կրպակներ կտեղադրվեն մայրաքաղաքի՝ դասական հայտնի գրողների անուններ կրող փողոցներում։ Յուրաքանչյուր գիրք-տնակը կկոչվի այն գրողի անունով, որը կրում է տվյալ փողոցը։
Գրատնակներում կվաճառվեն գրքեր և մշակույթի նախարարության հաստատություններում նախատեսված համերգների, ներկայացումների տոմսեր։