«Արամ Թորոսյանը Երևանից էր: Գերազանցությամբ էր ավարտել դպրոցը: Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի երկրորդ կուրսն ավարտելուց հետո, հուլիսի 3-ին զորակոչվում է բանակ, ծառայում Հադրութում։
Պատերազմի առաջին օրվանից լինում է ամենաթեժ կետերում։ Սկզբում կռվում է Հադրութի համար, այնուհետև՝ տեղափախվում Քարին Տակ: Պատերազմի ամենածանր օրերին տեղափոխվում է Շուշիի կենտրոն:
Նոյեմբերի 7-ի առավոտյան բեկորային վնասվածք է ստանում ձախ ուսի հատվածում: Հրաման են տալիս թողնել մարտն ու անհրաժեշտ բուժօգնություն ստանալ, սակայն չի գնում, վիրակապելուց հետո շարունակում է իրեն վստահած դիրքի պաշտպանությունը: Երեկոյան ոտքի ծանր հրազենային վիրավորում է ստանում, բայց էլի դիրքը չի թողնում, փորձում է դիմակայել թշնամուն, բայց ավաղ, մնալով շրջափակման մեջ, զոհվում է թշնամու դավադիր գնդակից։
Հրադադարից մի քանի օր անց, որոնողական աշխատանքներից ժամանակ Արամի դին գտնում են Շուշիի մատույցներում:
3 ամսվա զինծառայողն այ սենց ժպիտով անցավ էս դժոխքի միջով, այ սենց ժպիտով պաշտպանեց Շուշին ու նրա պաշտպանության համար էլ զոհեց իր կյանքը։
Արամն ընդամենը 18 տարեկան էր...»: