կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-05 13:18
Արցախ

«Մերօրյա հերոսները». բժիշկ Գարիկ Մանուկյանը ծանր մարտի ընթացքում, «Սմերչ»-ի արկերից վիրավորվելով, զոհվել է

«Մերօրյա հերոսները». բժիշկ Գարիկ Մանուկյանը ծանր մարտի ընթացքում, «Սմերչ»-ի արկերից վիրավորվելով, զոհվել է

Գարիկ Մանուկյանը մեկն էր նրանցից, որ Հիպոկրատի երդմանը հավատարիմ, զինվորների կյանքի համար պայքարելով, Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով բռնեց անմահության ճանապարհը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բժիշկն իր մասնագիտական պարտքը կատարում էր Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում:

Ռազմական բժիշկներն այսօր մարդկային կյանքի պահպանման ու հանուն առողջության համար պայքարի առաջնագծում են: Զինվորական համազգեստ կրող մեր հարգելի գործընկերներն ամեն օր կատարում են անգնահատելի աշխատանք:

Ռազմական բժիշկը ծնվել եւ մեծացել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում, դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելով ընդունվել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ:

Բժիշկն իր մասնագիտական պարտքը կատարում էր Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում: Երկու տարի անց պետք է ընդունվեր կլինիկական օրդինատուրա՝ որպես վնասվածքաբան-վիրաբույժ, սակայն ծանր մարտերի ընթացքում սմերչի արկերից վիրավորվելով զոհվում է։

Ամուսնացած էր, ունի մեկ տարեկան աղջիկ։ Նրա կինը՝ Գոհար Հախվերդյանը, նույնպես մասնագիտությամբ բժիշկ է: Ամուսնուն բնութագրելով՝ նշում է. «Ուներ ճկուն միտք, հմուտ ձեռքեր։ Անձնվեր էր, հայրենասեր, բոլորին օգնող ու հասնող»:

Ազգի արժանի հերոս բժիշկը հավերժ կմնա գործընկերների հիշողության մեջ: