|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում Մադրիդի «Ռեալ»-ն այսօր արտագնա խաղում կմրցի «Ռոմա»-ի հետ: Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել կապված արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Երբ լրագողներից մեկը պորտուգալացուն հարցրել է, թե արտագնա խաղերում արդյունավետությամբ աչքի չընկնելու պատճառը որն է, «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը վրդովված պատասխանել է. «Այս ժամանակահատվածում, ինչ ես խաղում եմ Իսպանիայում, ո՞վ է ինձանից ավելի շատ գոլեր խփել արտագնա խաղերում: Նշեք գոնե մեկի անունը: Չկա՞ պատասխան: Վերջ, շնորհակալություն»,- ասել է պորտուգալացին և լքել ասուլիսի սրահը` մենակ թողնելով թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: