|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Մեկ շաբաթվա ընթացքում ռուսական ռադիոլոկացիոն կայաններն արձանագրել են օտարերկրյա պետություններին պատկանող 51 ինքնաթիռ: Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտակայքում թռիչքները տեղի են ունեցել օտարերկրյա պետությունների հետախուզական գործունեության շրջանակներում։
Օդային հետախուզությունն իրականացվել է 46 հետախուզական ինքնաթիռների և հինգ անօդաչու թռչող սարքերի միջոցով: Բոլոր թռիչքները վերահսկվել են ռուսական ռադարային համակարգերի կողմից: Երկիր ներխուժումը կանխելու համար ռուսական կործանիչները չորս անգամ օդ են բարձրացել` օտարերկրյա ինքնաթիռներին ուղեկցելու համար: Ռուսաստանի օդային սահմանների խախտումներ չեն եղել:
Հունիսի կեսերին ՆԱՏՕ-ն կոչ էր անում Ռուսաստանին` վերադառնալ «Բաց երկնքի մասին» պայմանագրին, որը նախատեսում է անզեն հետախուզական անարգել թռիչքներ համաձայնագրին մասնակից երկրների տարածքներում: Հյուսիսատլանտյան դաշինքը հույս ունի, որ Ռուսաստանի դուրս գալու որոշման` ուժի մեջ մտնելուց մի քանի ամսվա ընթացքում Մոսկվան կչեղարկի այն և կվերադառնա պայմանագրի լիարժեք իրագործմանը:
Հիշեցնենք, որ համաձայնագրից դուրս գալու որոշումը Ռուսաստանը կայացրել էր ԱՄՆ-ի նույնանման որոշումից հետո: