կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-04 12:32
Արցախ

Խաղաղապահները մեկ շաբաթվա ընթացքում ապահովել են ավելի քան 2500 ավտոմեքենայի և մոտ 6000 մարդու անվտանգ մուտքը ԼՂ և հակառակ ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Խաղաղապահները մեկ շաբաթվա ընթացքում ապահովել են ավելի քան 2500 ավտոմեքենայի և մոտ 6000 մարդու անվտանգ մուտքը ԼՂ և հակառակ ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները մեկ շաբաթվա ընթացքում ապահովել են ավելի քան 2500 ավտոմեքենայի և մոտ 6000 մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Զինծառայողները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի ամբողջ երկայնքով և Լաչինի միջանցքի բոլոր 27 դիտակետերում։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը մանրամասնել է, որ հնարավոր սադրանքները կանխելու նպատակով բոլոր մեքենաները ենթարկվում են զննության, անհրաժեշտության դեպքում՝ մանրակրկիտ զննության։

Ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր դիտակետերը հագեցված են բլոկպոստային ամրացումներով, որոնք նախատեսված են զինվորական անձնակազմին փոքր զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շուրջբոլոր հսկողություն իրականացնելու համար: