|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հարավային Սուդանում վթարի ենթարկված ԱՆ-12 ինքնաթիռը շահագործվում էր տաջիկական Asia Airways ընկերության կողմից: Տվյալ պահին ՔԱԳՎ-ը կապ է հաստատել Տաջիկստանի ավիացիոն իշխանությունների հետ՝ անձնակազմի անդամների ազգությունը ճշտելու համար: Հարավային Սուդանում կործանված բեռնատար ինքնաթիռը հայկական չէ և Հայաստանում գրանցված չէ: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն մամլո խոսնակ Ռուբեն Գրձելյանը:
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց, որ, Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով, Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։
Ավելի վաղ yerkir.am-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ օդանավը պատկանում է հայ գործարարի: