|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Արթնացիր, Կիպրո'ս» շարժման մի քանի տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել երկրի խորհրդարանի առջեւ: Մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնել Կիպրոսի եւ «եռյակի»` Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ ստորագրված համաձայնագրի կապակցությամբ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ցուցարարները փակել են տրանսպորտի ճանապարհը, այրել Եվրամիության դրոշը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նկարները:
Ակցիայի ժամանակ խորհրդարանի շենքի առջեւ պարեկություն են իրականացրել ոստիկաններ, սակայն նրանց միջամտության կարիքը չի եղել` ցույցը չի վերածվել անկարգության: