| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանություններին` իրենց շենքերի վրա ԼԳԲՏ դրոշը ծածանելու համար: Այս մասին, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, հայտնել է ՌԴ Պետդումայի Ռուսաստանի գործերին արտաքինից միջամտելու դեպքերի հետաքննության հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը. տեղեկացնում է yerkir.am-ը:
Պատգամավորը պարզաբանել է, որ նոտաներում ընդգծված է` դիվանագիտական ներկայացուցչությունների գործողությունները խախտել են «դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթները և Ռուսաստանի Դաշնության ազգային օրենսդրությունը»:
Հունիսի վերջին ԱՄՆ դեսպանությունը Մոսկվայում իր շենքին բարձրացրել էր ԼԳԲՏ դրոշը և ֆեյսբուքյան էջում գրել, որ մեծարում է ԼԳԲՏ հպարտության դրոշը: Ավելի ուշ նույնն արել էին Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանությունները:
Իրավիճակը մեկնաբանելով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ամերիկյան դիվանագիտական առաքելությունը «ցույց տվեց, թե ովքեր են այնտեղ աշխատում»: