|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Հայաստան» դաշինքի անդամ Վազգեն Սաղաթելյանը տեսանյութ է հրապարակել և կից գրառմամբ նշել, որ տեսանյութում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ ցուցմունք տվողներն են, որոնց իր անձնական մեքենայով ուղեկցում է ՔՊ վստահված անձ Արթուր Գյուրջյանը` Գյուրջի մականունով։
«Այս մարդն է համակարգում կեղծ վկայությունների գեներացշան պրոցեսը, ուղղորդում, թե ինչ պետք է գրվի ոստիկանությունում։ Տևական ժամանակ է վերջինս համոզում է Նաիրա Սարգսյանին և Մհեր Բաղդասարյանին ցուցմունք տալ վարչական ղեկավարի դեմ։ Գյուրջին մինչ վերջերս անցնում էր մի շարք աղմկահարույց գործերով, որոնք գործող իշխանությունը «ջրել է» (հիմա արդեն ակնհայտ է թե ինչի դիմաց)։ Թաղային այս խուժանի գլխավոր հովանավորը ՀՔԾ-ն է, որն ի դեպ այս պահին Սյունիքում գործեր է ցրցամ տալիս։
Զգուշացնում եմ բոլոր գյուրջի-մուրջիներին, որևէ բան աննկատ չի մնալու, չի մոռացվելու և ստանալու է ամենակոշտ իրավական և բարոյական գնահատականը»,-նշել է Վազգեն Սաղաթելյանը: