Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Գյումրիում տեղի ունեցած վերջին միջադեպերը քաղաքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետևանք են:
«Քաղաքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի հետ եմ կապում Գյումրիում տեղի ունեցած վերջին կրակոցները: Հիշո՞ւմ եք, որ մարդիկ ասում էին՝ եկել են, որ բարոյահոգեբանական մթնոլորտը փոխեն: Հենա փոխում են, էլի: Ո՞վ էր էդ խոսքը օգտագործում, հիշո՞ւմ եք»,- ասաց Ղուկասյանը՝ հավելելով. «Հետո մարդու ոտքն էլ պետք է մի քիչ խերով լինի, նենց պիտի լինի, որ խերով ոտք ունենան մարդիկ: Ցավում եմ, որ նմանատիպ բաներ են տեղի ունենում»:
Ուշագրավ է, որ, չսպասելով իր պաշտոնավարման տարիների վերաբերյալ մեր հարցին, նա սեփական նախաձեռնությամբ հիշեց այդ տարիները: «Ճիշտն ասած` մեր օրոք` 13 տարի շարունակ, նման բաներ չէին լինում: Որ ընդհանրապես մեզ կապում էին էդ տեսակի բաներին, դե թող հիմա մտածեն, թե ով ով է: Ես էն ժամանակ որ աշխատում էի և մինչև էսօր էլ աշխատում եմ` էդ թաղային խնդիրների ժամանակ մարդկանց բարիշացնում էի, որ հանկարծ փորձանքների ռաստ չգան, ոչ թե նպաստում էի ու խնդիրներ սարքում... Հիմա իրար խփել են տալիս, թիմ-միմ խաղում… Վերջը հազար ձևի բաներ կան»:
Նախկին քաղաքապետը նշեց, որ ինքը որևէ կոնկրետ բան չգիտի` վերջին միջադեպի հետ կապված, սակայն կարծում է, որ պետք է բացահայտել, թե ովքեր են իրականում նման դեպքերի հետևում կանգնած:
Վարդան Ղուկասյանը խոսեց նաև իր՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրվելու մասին: «Ես ինձանով չեմ ուզում մտնել քաղաքականություն: Ասել եմ ու նորից ասում եմ` ես ավելի շատ ինձ տեսնում եմ աշխատանքի մեջ, աշխատատեղեր ստեղծելու, մարդկանց օգնելու մեջ եմ ինձ տեսնում: Հենց էս պահին չեմ ուզում մտնել քաղաքականության մեջ, բայց հետագայում թե ինչ կլինի, չեմ կարող ասել հստակ, Աստված գիտի»,- ասաց նա: