կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-30 15:46
Քաղաքական

Ընտրություններում թաղային հեղինակությունների գործոնը շատ մեծ է. Արթուր Բաղդասարյան

Ընտրություններում թաղային հեղինակությունների գործոնը շատ մեծ է. Արթուր Բաղդասարյան

Ընտրությունները չեն կեղծվել: Այլ ընտրությունների համար անհրաժեշտ են մի քանի գործոններ` փող, ռեսուրս, հեղինակություն. լրագրողներին այսօր ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

 

Նա հավելեց, որ իրենք բավականաչափ ռեսուրսների չեն տիրապետել Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ` ֆինանսական, վարչական, այդ պայքարում ներդնելու համար:

 

«Մենք հավաքել ենք այնքան, ինչքան որ հավաքել ենք: Եվ մենք պետք է պատրաստ լինենք նաեւ ապագայում, որովհետեւ Երեւանի ընտրություններից ընդամենը մեկ տարի առաջ ՕԵԿ-ը շատ ավելի քվե է հավաքել ու հիմա խորհրդարանական կուսակցություն է: Ուղղակի քաղաքային ընտրություններում թաղային հեղինակությունների գործոնը շատ մեծ է. դուք ինձանից լավ գիտեք»,- նշեց Արթուր Բաղդասարյանը` ավելացնելով, որ ՕԵԿ-ում թաղային հեղինակություններ չկան, իսկ այդ թաղային հեղինակությունները չափազանց կարեւոր են տեղական, քաղաքային ընտրություններ կազմակերպելու համար:

 

Yerkir.am-ի հարցին, թե արդյոք այդ թաղային հեղինակություններն ազգային անվտանգության խնդիր չե՞ն առաջացնում, ու չարժե՞ արդեն նրանց դեմ պայքարել, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ ամեն ինչ չի կարելի կապել ազգային անվտանգության հետ, որովհետեւ թաղային քրեական հեղինակություններով զբաղվում են իրավապահ մարմինները:

 

«Ես գտնում եմ, որ Հայաստանում կրիմինոգեն իրավիճակը վերահսկելի է, բայց մեր ավանդույթներից մեկն էլ այն է, որ թաղի տղերքը ընտրական գործընթացների մեջ են, դա դուք ինձանից լավ գիտեք: 20 տարի այդ գործընթացը կա, աստիճանաբար, ինչքան երկիրը դառնա ավելի բաց, ազատ, ավելի լավը, որին մենք բոլորս ձգտում ենք, այնքան նման գործոնների դերը մեր հասարակության մեջ կնվազի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը