Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Վովա Գասպարյանի «օրենքով գողերի» դեմ օպերացիան ընդլայնել է շրջանակը, հիմա թիրախում թաղային հեղինակություններն են: Թե առաջին խմբի հետապնդումներն ինչ վերջնարդյունք գրանցեցին, ոստիկանությունը չիհայտնում։ Պատկերն ավելի ուշագրավ է երկրորդ թիրախային խմբի հարցում։ Օրերս ոստիկանությունում՝ հերթական ժողովներից մեկի ժամանակ Վովա Գասպարյանը պայքարի սլաքը ուղղել է այս խմբին, ինչը համակարգում դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ թաղային հեղինակությունների հետ շատերը բարեկամական հարաբերություններ ունեն:
Օրերս նրանցից ոմանք խուզարկվել են, բերման ենթարկվել: Բայց ոստիկանապետը «պատերազմ» է հայտարարել ոչ միայն գողերին ու գողականներին, այլեւ համակարգին: Վերջերս մեծ թվով պետավտոտեսուչներ են ազատվել աշխատանքից՝ Աշտարակում, Վանաձորում, Գյումրիում եւ Երեւանում՝ միայն 1-ին գումարտակից մոտ 27 հոգի»։
Մանրամասենրը` թերթի այսօրվա համարում: