Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ի թղթակիցը զրուցել է Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանի հետ, ով մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել:
- Պարոն Ջավադյան, ի՞նչ մեխանիզմներ եք գործի դնելու ժողովրդից քվե կորզելու համար:
- Հանրապետական կուսակցությունն արդեն չորս տարի աշխատել ա, ժողովուրդն էլ տեսել ա, մնում ա, որ ժողովուրդն էդ ամեն ինչը ճիշտ գնահատի: Ես կարծում եմ, որ ժողովրդին համոզելու այլ քայլերի խնդիր չկա: Քաղաքի հետ կապված քաղաքի բարեկարգման, կանաչապատման մեր խոստումները, որոնք նախընտրական ծրագրում կային, էդ ծրագրի 80 տոկոսն իրականություն է դարձել:
- Ժողովուրդն իր գնահատականը տվեց նախագահական ընտրությունների ժամանակ, որի արդյունքում Սերժ Սարգսյանը Ձեր համայնքում պարտվեց: Ձեր կարծիքով, դա՞ չէր գնահատականը:
- Դուք շատ սխալվում եք, որ պարտվել է, ժողովուրդը չի ընտրել: Չէ, Դուք գնացեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հանեք Ավան համայնքի 21 տեղամասինը, եւ եթե Ձեր մեջ մի քիչ արդարություն կա, ուղղակի կուզենայի, որ Դուք ճիշտ տվյալները տայիք:
- Ավան համայնքում չի՞ պարտվել Սերժ Սարգսյանը:
- Ես էլ ասում եմ, որ Դուք սխալվել եք: Ես հայտարարում եմ, որ Ավան համայնքում հաղթել է Սերժ Սարգսյանը:
- ԿԸՀ-ի տվյալներն ինչի՞ մասին են վկայում:
- Դուք չեք տեսել էդ տվյալները, Ձեր նման մի քանի հոգի, կասկածամիտ մարդիկ սուտ լուրեր են տարածել: Սերժ Սարգսյանը հաղթել է Ավան համայնքում:
- Ըստ լուրերի, այս անգամ թաղապետներն ընտրական գործընթացներում ներգրավելու են նաեւ թաղային հեղինակություններին: Նման հանձնարարականներ կա՞ն:
- Ես նման լուրեր չգիտեմ, բայց Ավանում թաղային հեղինակություն են, մարդիկ են... օրինակ ես, որպես Ավանի թաղապետ: Մնացած մարդիկ, ովքեր որ իրական ճիշտ գործեր են կատարել, նրանք բոլորը թաղային հեղինակություններ են: Այ, Դուք Ձեր թաղում թաղային հեղինակություն չե՞ք:
- Այսինքն, Դուք թաղային հեղինակությո՞ւն եք Ավանում:
- Այո, այո, ես համարում եմ, որ մեր թաղում թաղապետը թաղային հեղինակություն է:
- Է՞լ ովքեր են թաղային հեղինակություն Ձեր թաղում:
- Այն մարդիկ, ովքեր որ ժողովրդի համար լավ բաներ են անում, թաղային հեղինակություն են, Դուք երեւի հայերենի մասնագետ եք, չէ՞, որտե՞ղ եք ավարտել... Այն մարդիկ, ովքեր իրենց թաղում սովորական բնակիչների կողմից հարգանք են վայելում, հեղինակություն ունեն, կմասնակցեն ու կընտրեն էն մարդուն, ով արժանի է: