|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի ցուցակով, ռեյտինգային ընտրակարգով Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, դեռ պատգամավոր չդարձած՝ թաղային հեղինակություններին պաշտոնների խոստումներ է տալիս։ Աջափնյակում վերջինիս աջակցում է հայտնի թաղային հեղինակություն Գրիգոր Գրիգորյանը՝ մեկ այլ հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի (Ֆազի) եղբայրը։
Արման Սահակյանը Գրիգոր Գրիգորյանին՝ Գարիկին, իր ընտրվելու պարագայում խոստացել է Աջափնյակի թաղապետի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսան՝ Արտավազդ Սարգսյանը։
Ի դեպ, Արման Սահակյանը, բացի թաղային հեղինակություններից, գործի է դրել նաեւ Աջափնյակի առավել ակտիվ քաղաքացիներին։ Ամեն շենքի 2 մուտքում քաղաքացիների հետ աշխատանք տանելու, անձնագրի տվյալները վերցնելու եւ իր օգտին քվեարկելու խոստման դիմաց տալիս է 60.000-70.000 դրամ, իսկ բուն քվեարկողներին՝ առայժմ 10.000 դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: