| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Սա ակնհայտ անհիմն և ապօրինի ձերբակալում է»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով համայնքապետի ձերբակալմանը։
«Անձը ժամը 16։24-ից ձերբակալված է և պաշտպան չունի։ Ես ամեն կերպ ջանք եմ գործադրում, որպեսզի ներգրավվեմ որպես պաշտպան։ Վարույթ իրականացնող մարմինը խոչընդոտում է անձի պաշտպանության իրավունքի իրացմանը։ Ես քննիչի հետ էլ եմ խոսել, նա պնդեց, որ գտնվում է Գորիսից վերադարձի ճանապարհին և ուշ ժամի կհասնի, մինչդեռ կասկածյալը շուտով կլինի ձերբակալվածների համար նախատեսված վայրում։ Հետևաբար սա խոչընդոտ չէ՞, որ քննիչներից որևէ մեկը գար և պաշտպան ներգրավվեր, բայց վարույթ իրականացնող մարմինը խոչընդոտներ է հարուցում»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ Լուսինե Ավետյանը չի ընդունում մեղքը և նշել է, որ ցանկանում է ցուցմունք տալ պաշտպանի ներկայությամբ։
Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի՝ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ։
Տես նաև՝ Քարահունջի վարչական ղեկավարն իրեն վերագրվող հանցագործությունները չի ընդունում. փաստաբան: