Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնությունը նրա հիշատակի ժամանակավոր հուշաքարը հափշտակելու հանցագործության մասին հայտարարություն է տարածել, որի տեքստը ներկայացնում ենք ստորև.
««Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ այն դեպքում, երբ հասարակության մի արթուն հատված որոշում է հուշաքարով պատվել զոհված սպայի եւ բժշկի ողբերգական մահվան տարելիցը, վարչախմբի ներկայացուցիչներն ի դեմս ոստիկանութան, փոխանակ միանալու ու հարգելու այդ որոշումը, արգելում ու խոչնդոտում են ոչ միայն դրա տեղադրումը, այլեւ ապօրինաբար արգելում են քաղաքացիների երթը եւ իրենց անգործությամբ թույլ տալիս սպանվածի հիշատակի պղծումը՝ չնկատելու տալով հայոց բանակի խորհրդանիշ կրող հուշաքարի հափշտակությունը, որպիսի վարքով նույնանում են Նախիջեւանում խաչքար ջարդող բարբարոս տեսակին եւ հանցակից են դառնում մեկ տարի առաջ հայկական բանակի սպային առանձնակի դաժանությամբ սպանած ոհմակին։
«Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնությունը.
1. դատապարտում է դաժանաբար սպանված հայ սպայի հիշատակի ու հայկական բանակի խորհրդանիշների նկատմամբ ոստիկանների բացահայտ անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաեւ նրանց կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները,
2. սույն հայտարարությունը ներկայացնում է որպես Վահե Ավետյանի հիշատակի ժամանակավոր հուշաքարը հափշտակելու հանցագործության մասին պաշտոնական, հրապարակային հայտարարություն` ոստիկանությունից պահանջելով կատարել իր պարտականությունները եւ բացահայտել այդ հանցագործությունը,
3. սույն հայտարարությամբ պաշտոնապես դիմում է Երեւանի քաղաքապետարանին` «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարող տարածքը եզերող հատվածում (Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում) Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հուշաքարի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն ստանալու ակնկալիքով: