Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի գործադիր տնօրեն, Գյումրիի Տեխնոլոգիական Կենտրոնի Բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանին:
Մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել հյուրին հրավերն ընդունելու համար, ապա ներկայացրել մարզում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված և նախանշված աշխատանքները: Կարեն Բոթոյանը նշել է, որ շատ է կարևորում Գեղարքունիքում ՏՏ-ի ոլորտի զարգացումը, հավելելով, որ ոլորտում լուրջ քայլեր իրականացնելը լինելու է իր գործունեության առաջնահերթություններից մեկը:
Ամալյա Եղոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշելով, որ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել մարզում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։
Նա նշել է, որ որոշակի ուսումնասիրություններ իրականացնելուց հետո հնարավոր կլինի կարճ ժամանակում Գեղարքունիք ներմուծել մեկնարկային կրթական ծրագրեր, որոնց արդյունավետությունն արդեն ապացուցվել է այլ մարզերում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ոլորտին առնչվող տարաբնույթ ծրագրերի մեկնարկի հնարավորությունները Գավառ, Վարդենիս, Վարդենիկ,Սևան և մարզի այլ խոշոր համայնքներում: Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս ավելի ընդլայնված կազմով հանդիպում կազմակերպել մարզից նախապես ընտրված համայնքներից մեկում։