|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ Բելառուսի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ:
Մաղթում եմ ձեզ հաջողություններ եւ նոր ձեռքբերումներ երկրի տնտեսական, սոցիալական եւ գիտատեխնիկական զարգացման եւ միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում:
Խորհրդանշական է, որ այսօր Բելառուսը նշում է երկիրը ֆաշիզմից ազատագրելու օրը: Մեր երկրների ժողովուրդների բարեկամությունը, որն ավելի է կոփվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին, մեզ պարտավորեցնում է շարունակել ձեւավորված ավանդույթները եւ ընդլայնել փոխշահավետ գործընկերությունը: Վստահ եմ, որ այսուհետ եւս, Երեւանի եւ Մինսկի համակարգված գործողությունների շնորհիվ, հայ-բելառուսյան միջպետական համագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի:
Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Բելառուսի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում», - նշված է վարչապետ Փաշինյանի ուղերձում: