|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լիբանանի բանակը երեքշաբթի կրակ է բացել իսրայելական երկու անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ, որոնք հատել էին երկրի սահմանը: Ըստ «Ալ Մանար» հեռուստաալիքի՝ երկնքում մի անօդաչու թռչող սարք նկատել են Մայս էլ Ջեբելի սահմանային տարածքում գտնվող բանակի դիրքերի վրա, իսկ մյուսը շարժվում էր Բլիդա գյուղի վրայով: Ցամաքից դրանց ուղղությամբ կրակ բացելուց հետո ԱԹՍ-ները վերադարձել են իսրայելական տարածք:
Ականատեսները հայտնում են նաև, որ իսրայելցի զինվորականները մի քանի հրթիռ են արձակել Մայս ալ Ջեբելի մոտակայքում գտնվող սահմանային գոտու ուղղությամբ:
Փետրվարի 1-ին իսրայելական անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել էր «Հըզբոլլահի» կողմից և ընկել Բլիդայի տարածքում: Իսրայելի ռազմական խոսնակը հաստատել էր, որ սարքը խփվել է, բայց նշել էր, որ «հետախուզական տեղեկատվության՝ թշնամու ձեռքն ընկնելու սպառնալիք չկա»:
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հրամանատարությունը իսրայելական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքները համարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի խախտում, որով 2006 թ. ամռան հակամարտությունից հետո սահմանին հրադադար հաստատվեց:
Այնուամենայնիվ, իսրայելական զինված ուժերը նման թռիչքները հիմնավորում են շիա «Հըզբոլլահ» աշխարհազորայինների գործողությունները դիտարկելու անհրաժեշտությամբ, որի մարտիկները կառավարական ուժերի կողմից կռվում են հարևան Սիրիայում: