կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 12:21
Հասարակություն

Ալափարսցիները ճանապարհ են փակել` պահանջում են լուծել ոռոգման ջրի խնդիրը

Ալափարսցիները ճանապարհ են փակել` պահանջում են լուծել ոռոգման ջրի խնդիրը

Արդեն մի քանի ժամ է` Կոտայքի մարզի Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհի՝ Ալափարս գյուղի վարչական տարածքում մեծ թվով գյուղացիներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

«Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեր համբերության բաժակը լցվել է։ 10 տարուց ավելի է, երբ ոռոգման սեզոնը սկսվում է, մենք զգում ենք, որ մատնվել ենք անտարբերության։ Ջրի կարոտ ենք մնում, ցանքատարածություններն ու այգիները չենք կարողանում ջրենք»...

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանը և Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը։ Տեղում է նաև Կոտայքի մարզի ջրային տնտեսության պետ Առաքել Խաչատրյանը, սակայն գյուղացիները նրան լսել անգամ չեն ուզում և անգամ մարդիկ պատրաստ էին «մի քանի մուշտի տային» Ա. Խաչատրյանին, սակայն Չարենցավանի ոստիկանապետին և Կոտայքի փոխմարզպետին հավատալով՝ ասում էին. «Այս անգամ քո ջուրը չենք կտրում, բայց եթե կրկնվի նույն աշխատաոճը, ինչ այս 10 տարիների ընթացքում տեսնում ենք, ապա դիմելու ենք ավելի կտրուկ միջոցների»,- կարդում ենք կայքում։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: