|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այս տարի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հինգ անգամ ավելացրել է Լեռնային Ղարաբաղում իր առաքելության ֆինանսավորումը՝ դարձնելով 50 միլիոն եվրո: Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:
«Այս պահին մենք ունենք մոտ չորսից հինգ անգամ ավելի բյուջե, քան նախորդ 27 տարիների ընթացքում: Նախկինում մեր բյուջեն կազմում էր մոտավորապես 10-11 միլիոն դոլար: Եվ հիմա մենք մոտենում ենք 50 մլն դոլարին և էապես ավելացրել ենք մեր ներկայությունը տարածաշրջանում: Մենք օգնում ենք տեղահանվածներին, օգնում ենք վերադարձողներին: Պակաս կարևոր չէ աշխատանքը երկու կողմերից բանտարկյալների այցելության և նրանց ընտանիքների հետ կապերի վերականգնմանը մասնակցելու գործում: Եթե անհրաժեշտություն առաջանա, և հնարավորություն լինի, մենք, հավանաբար, կշարունակենք մեր ներկայությունը զարգացնել այնտեղ, բայց՝ ավելի դանդաղ տեմպերով, քանի որ շատ դժվար է ֆինանսավորում ստանալ այդ գործողությունների համար», - ասել է Մաուրերը: