Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հունիսի 17-ին ընդունել է ԼՂ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին, հոգեբանական և հոգեսոցիալական աջակցության պատվիրակ Զուխրա Ցուգաեվային ու առաքելության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության լրատվական ծառայությունը:
Հանդիպման ժամանակ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավարը նախարարին է ներկայացրել առաքելության կողմից Հադրութի շրջանային բուժմիավորման նկուղային հարկում տեղակայված 150 քմ մակերեսով ապաստարանի վերանորոգման և 2018 թվականից առ այսօր անհետաձգելի բուժօգնության ծառայություն հիմնելու ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքի մասին: Պիեռ-Էմանուել Դյուքրուեն նախարարին վստահեցրել է, որ ԿԽՄԿ միջոցներ կձեռնարկի հանրապետության մյուս շրջաններում նմանատիպ ծրագիր իրականացնելու համար:
Առաքելության կողմից ներկայացվել է նաև «Անհայտ կորածների ընտանիքներին ուղեկցում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Ըստ հյուրերի ծրագիրը նախատեսվում է ավարտել օգոստոս ամսին: Կարևորելով նման ծրագրի անհրաժեշտությունը նախարար Բաղրյանը պատրաստակամություն հայտնել` ծրագրի շրջանակներում հոգեբանների կողմից մասնագիտական աջակցություն ցուցաբերել ևս մեկ տարի ժամկետով:
Հանդիպման ավարտին Արայիկ Բաղրյանը շնորհակալություն է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարին համագործակցության և բարեգործական հիմունքներով իրականացվող ծրագրերի համար: