|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24,1 կմ հատվածում միմյանց են բախվել «RENAULT» և «OPEL» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից վերջինիս վարորդը և ուղևորուհին տեղում մահացել են, իսկ նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևորուհին և «RENAULT» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: