Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 25-ին, ժամը 01.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 21 AA 122 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Ա. 1983 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլորվել մոտ 10մ:
Մինջ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության ավտոմեքենայով Ս. Ա.-ը և ուղևորներ՝ Ա. Հ.-ը (1983 թ. ծնված) և Գ.Ղ.-ը (1973 թ. ծնված) տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներ Ս. Ա.-ի վիճակը գնահատում են միջին ծանրության իսկ, Ա. Հ.-ի և Գ. Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Հրշեջ-փրկարարների կողմից ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի հատված և բեռնվել ավտոքարշակ: