|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր Ժամը 19:00-ի սահմաններում Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Mercedes 600 մակնիշի և Ford մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է, shamshyan.com-ը, բախման հետևանքով մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց: Ford-ը հայտնվել է դաշտամիջյան հատվածում, իսկ Mercedes-ը` քարերի վրա: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են:
Մահացածներից 2-ին Ford-ի միջից դուրս են բերել Սևանի և Գավառի հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա: Մահացածներից մեկի դին տեղափոխել են Գավառի, 2-ը` Սևանի դիահերձարաններ: