|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի 35 FS 943 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ա.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 35 DO 099 (վարորդ՝ 1967 թ. ծնված Գ. Զ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Ավտոմեքենաների վարորդները, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1984 թ. ծնված Վ. Ս.-ը, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 2002 թ. ծնված Ա. և 2006 թ. ծնված Թ. Հ.-երը տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: